Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև մարտերի պատճառով Լիբանանի տասը հիվանդանոցներից մեկը հարկադրված է փակվել կամ մասնակիորեն փակվել։
Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լիբանանի ներկայացուցչությունը։
«Այսօր երկրի առողջապահական համակարգը գտնվում է ծայրահեղ ճնշման տակ, որտեղ 153 հիվանդանոցներից 15-ը կամ փակ են, կամ գործում են մասամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։