«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը եւ դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաեւ այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։ Փաշինյանը դժգոհ է նրանից, քանի որ փարաքարցի Նարեկ Մկրտչյանն իր հարազատ գյուղում չի կարողանում ազդեցություն ունենալ եւ իրավիճակը կառավարելի դարձնել։
Իսկ Անահիտ Ավանեսյանի մասով մեր աղբյուրներն ասում են՝ համակարգը վատ վիճակում է` գոնե այն մասով, որը վերաբերում է պետական կառավարմանը, եւ ձախողված է առողջապահական ապահովագրության ներդրման հարցը։
Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաեւ մարզպետաց դասին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։