Գոլֆից մինչև VR ակնոց. 6 փորձություն և դու կարող ես ունենալ բրոքերային հաշիվ ու ստանալ քո առաջին բաժնետոմսը:
Հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ. սրանք լավ ներդրող դառնալու համար այն հատկանիշներն են, որոնք Digitec-ում բացահայտում է Ամերիաբանկը:
19-րդ Դիջիթեք Էքսպոյի Ֆինթեք գործընկերն է Ամերիաբանկը, որը ներկայացնում է My Invest հարթակը և ներդրումներով հետաքրքրվողների համար իրականացնում է մասնագիտական խորհրդատվություն:
Այն միակ հարթակն է Հայաստանի ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ եւ առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական եւ ասիական երկրների բորսաներում, ինչպես նաեւ արտաբորսայական շուկաներում:
My Invest-ում հասանելի են 30-ից ավելի շուկաների 30000 հայկական եւ միջազգային արժեթղթեր։ Դիջիթեքի շրջանակում այս տարի 1-ին անգամ կայացավ նաեւ Դիջի ինվեստ համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են:
Առավել մանրամասն` Shabat.am-ի տեսանյութում: