Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պապոյանը շրջել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գործարանի տարածքում (լուսանկարներ)

04 Հոկտեմբեր, 2024 22:25
Գևորգ Պապոյանը շրջել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գործարանի տարածքում (լուսանկարներ)

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին այցելել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկա։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Ընկերությունն ունի մայրական թռչնանոցներ, որտեղ արտադրվում է բրոյլեր թռչնի ինկուբացիոն ձու, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած ինկուբատոր և համակցված կերերի արտադրամաս։

Գործարանը հագեցած է գերմանական նոր սարքավորումներով կառուցված 14 թռչնանոցով, որոնցից յուրաքանչյուրն ունի մինչև 33,000 թռչնագլուխ տարողություն։ Տարեկան արտադրանքը կազմում է 2,100-2,200 տոննա թռչնամիս։

Ընկերությունն օգտվել է ՀՀ կառավարության գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրից, որի արդյունքում 5 տարով տրամադրված 953,464,370 ՀՀ դրամ ֆինանսավորման միջոցով 2022 թվականին կառուցվել են պարենային ձվի արտադրության թռչնանոցներ՝ յուրաքանչյուրն 85,000 թռչնագլուխ տարողությամբ։

Այցի ընթացքում նախարարը շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ոլորտում առկա խնդիրներին։

Քննարկվել են հետագա զարգացման, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացման, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառման և ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման մի շարք հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին