ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի եւ օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ:
Քննարկումների առանցքում էր նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը: