Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ WCIT2024/DigiTec

05 Հոկտեմբեր, 2024 18:48
Մեկնարկել է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ WCIT2024/DigiTec

 

Մեկնարկել է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անց է կացվում նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում, որը բաց կլինի մինչ և հոկտեմբերի-6-ը։

Հոկտեմբերի 4-ին, Հանրապետության Հարապարկում, աննախադեպ համերգային ծրագրով ազդարարվեց համաժողովի բացումը։ Համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին հաջորդեց ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։

WCIT2024//DigiTec-ի բացման ասուլիսին, հոկտեմբերի 5-ին, ելույթով հանդես եկան՝ 

Մխիթար Հայրապետյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար,

Ալեքսանդր Եսայան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ,

Դր. Շան Սիա, Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA),

Հայկ Եսայան, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն,

Հայկ Կարապետյան, WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն։

Հոկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին, երեք օր, Մարզահամերգային համալիրում անց են կացվելու Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների:

«Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել WITSA-Ի իմ գործընկերներին` Հայաստանին ևս մեկ անգամ վստահելու և Հայաստանում կոնգրեսն անցկացնելու համար։
2019 թվականի արդյունքներով, մենք կարողացանք բավական լուրջ երկարաժամկետ ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման, ներդրումների ներգրավման ուղղությամբ, համոզված եմ, որ այս տարի կրկնակի ու եռակի անգամ մեծ է լինելու ազդեցությունը, քանի որ թե Ներդրողների տուրը, թե Ստարտափների գավաթը իրենց ազդեցությունն են ունենալու էկոհամակարգի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Հայփոստի համագործակցությամբ՝ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված է Արագած լեռը: Նամականիշի վրա նաև պատկերված է «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

WCIT2024/DigiTec-ն իրականություն է դարձել գործընկերների աջակցության շնորհիվ, որոնց թվում են Team Telecom Armenia-ն, Yandex-ը, Ֆաստբանկը, Picsart-ը և մի շարք այլ առաջատար կազմակերպություններ: Գործընկերների հետ համատեղ ջանքերը նպաստում են տեխնոլոգիաների ոլորտում նորարությունների խթանմանը և ընձեռում զարգացման նոր հորիզոններ՝ նպաստելով ավելի թվային և փոխկապակցված ապագայի կերտմանը։

«Սա արդեն 28-րդ անգամն է, որ Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) կազմակերպում է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը։ Մենք մեծ ուրախությամբ ենք կրկին վերադառնում Հայաստան։ Այս համաժողովը ևս մեկ բացառիկ հնարավորություն է անդրադառնալու արհեստական բանականության (ԱԲ) և դրա ինտեգրմանը կյանքի տարբեր ոլորտներում։ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, հոկտեմբերի 7-ին, կհայտարարենք նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթի հաղթողին, որը կդառնա լավագույններից լավագույնը»,-ասաց Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), նախագահող Շան Սիան։

WCIT2024/DigiTec-ը Հայաստանում հյուրընկալում է ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ (Oրակարգը՝ https://agenda.wcit2024-digitec.com/p/W77LfzT8eo

«Մենք, որպես հեռահաղորդակցական ընկերություն, որը կարելի է համարել արհեստական բանականության «արյունատար անոթը», չէինք կարող այս կարևոր միջոցառման մասը չկազմել։ Շատ ուրախ եմ, որ նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք հնարավորություն ունենք բացահայտելու մեր երկրի ներուժը։ Վստահ եմ, որ մեր ինժեներական միտքը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային թրենդերում»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մասնավորապես, «REDDS Capita»-ի նախագահ Սթեֆըն Իբառակին (Stephen Ibaraki) կխոսի հզոր նորարարական ձեռքբերումների օգտագործմամբ խոստումնալից ապագա ստեղծելու մասին։ Աշխարհահռչակ Calvin Klein բրենդի հավաքածուների ռազմավարության տնօրեն Ֆրանչեսկա Բերտազզոն (Francesca Bertazzo) կներկայացնի մարքեթինգում և սոցիալական մեդիայում նոր լսարանի ներգրավման գործում ԱԲ-ի կիրառության մասին։ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կկիսվի ԱԲ-ի զարգացումների և կյանքի բոլոր ոլորտներում դրա ներթափանցման մասին իր տեսլականով։ Համաժողովի հատուկ հյուրեր՝ Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և միջազգայնորեն հայտնի Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը, կխոսեն հեղափոխական բժշկության մեջ արհեստական բանականության (ԱԲ) կիրառության մասին։ Արմենկո կապիտալի խորհրդի նախագահ Ալեքս Եմենդջիանը հանդես կգա տպավորիչ ելույթով՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ռազմավարությունների վերաբերյալ։ Այս և տասնյակ այլ համաշխարհային խոսնակների ելույթները մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների։ 

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին՝ հոկտեմբերի 4-7-ը,  Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: 

Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Մրցույթում Հայաստանը կներկայացնեն Text'nPayMe և AllClean ստարտափները։ Հոկտեմբերի 7-ին կհայտարարվի նաև WITSA World Cup-ի հաղթող ստարտափի անունը։

BANA Angels-ի հետհամագործակցության շրջանակում համաժողովի օրերին, Հայաստանում կանցկացվի նաև Investor Tour (Ներդրողների այց)։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան  են ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ոչ միայն կմասնակցեն կոնֆերանսին, այլև կծանոթանան հայաստանյան ստարտափ էկոհամակարգին, ընկերություններին։

ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանն ամրագրել է իր ուրույն դերը որպես տեխնոլոգիական հաբ, իսկ WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ այստեղ մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով։

Հայաստանը հպարտ է հյուրընկալել այս առաջատար համաժողովը՝ լինելով մի շարք հաջողված տեխնոլոգիական ստարտափների հայրենիք, ինչպիսիք են՝ PicsArt-ը, Renderforest-ը, Krisp-ը։ ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների ճկուն համակարգը և միջազգային ֆինանսավորման բազմաթիվ հնարավորությունները գրավում են ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են՝ Synopsis-ը, Siemens-ը, Nvidia-ն, Adobe-ը և այլն։

Պատվիրակների համար համաժողովն իրենց ներդրումային ծրագրերն ու գաղափարները ցուցադրելու հարթակ կդառնա՝ ճանապարհ հարթելով միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործընկերության համար և զարգացնելու կայուն տեխնոլոգիական առաջնորդությունն ու նորարարությունը, բոլոր ներկաներին հնարավորություն կընձեռվի հեռանկարային համագործակցություն հաստատելու թե հայաստանյան, թե միջազգային գործընկերների հետ։

Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։ 

WCIT 2024/DigiTec-ի գործընկերներն են՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։

 

 

Լրահոս

Դիտել ավելին