«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչև 2024 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները՝ իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Ըստ նախարարության, նշված ժամկետը չերկարացնելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները շահութահարկի վճարումից խուսափելու նպատակով կարող են դադարեցնել իրենց իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, իսկ այլ ֆերմերային տնտեսություններ խուսափեն գրանցվելուց։ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները մինչև 2030 թ.-ի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: