Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար (լուսանկարներ)

03 Հոկտեմբեր, 2024 22:03
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը:

Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան:

Հոկտեմբերի 4-5-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին