Այսօր «Միկա» մարզադահլիճում կայացավ ՀԱՕԿ նախագահ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երկրորդ անգամ:
Մրցաշարին իրենց ուժերը չափեցին 22 երկրների ուժեղագույն մարզիկները: Մրցաշարին մասնակցելու համար Երևան էր ժամանել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը:
Միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2025 թվականից «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի մրցաշարին տալ նոր, ավելի բարձր կարգավիճակ: Մրցաշարը հաջորդ տարվանից կանցկացվի արդեն որպես աշխարհի գավաթ: