«Հըզբոլլահի» ենթադրյալ ապագա առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինի հետ կապը կորել է:
Ինչպես հայտնել է Reuters-ը, Սաֆիեդինը, որին շատերը համարում են սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդը, անհասանելի է ուրբաթ օրը տեղի ունեցած հարվածից ի վեր:
Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածները փրկարարներին խանգարել են որոնումներ իրականացնել այն վայրում, որտեղ, ենթադրաբար, սպանվել է Սաֆիեդինը: