Կարևոր իրադարձություններ

Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին փորձառությամբ կիսվելու համար

05 Հոկտեմբեր, 2024 14:24
Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին  փորձառությամբ կիսվելու համար

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար:

Սվետլանա Արտիկովան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության և Համակարգող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան քննարկել են երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին