Կարևոր իրադարձություններ

Պեսկովը՝ Բայդեն-Պուտին հանդիպման հնարավորության մասին

04 Հոկտեմբեր, 2024 23:48
Պեսկովը՝ Բայդեն-Պուտին հանդիպման հնարավորության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար քննարկումների նախադրյալներ չկան:  

Ավելի վաղ Բայդենն ասել էր, որը հնարավոր է համարում Պուտինի հետ հանդիպումը G20-ի կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովներում։

«Այդ կապակցությամբ որևէ խոսակցություն չի եղել, և այս պահին նախադրյալներ չկան, թեև նախագահը բազմիցս ասել է, որ բաց է մնում բոլոր շփումների համար»,-նշել է Պեսկովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին