Կարևոր իրադարձություններ

Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

04 Հոկտեմբեր, 2024 19:36
Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:40-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:14-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին