Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում

04 Հոկտեմբեր, 2024 18:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում

Քաղաքապետարանից տեղեկացնում են.

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում:

Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին