Կարևոր իրադարձություններ

Էջմիածինը հրավիրատոմսեր է ուղարկել եկեղեցու և անձամբ Վեհափառի մերձավորներին` տարանջատելով շարքային հավատացյալներին էլիտայից. «Հրապարակ»

28 Սեպտեմբեր, 2024 09:02
Էջմիածինը հրավիրատոմսեր է ուղարկել եկեղեցու և անձամբ Վեհափառի մերձավորներին` տարանջատելով շարքային հավատացյալներին էլիտայից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանում Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, հոգաբարձուներ, հայտնի սփյուռքահայեր, մեծահարուստներ, որոնք աջակցել են մայր տաճարի նորոգմանը: Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում` այսօր կայանալիք Մյուռոնօրհնության, վաղվա՝ մայր տաճարի վերաօծման արարողություններից առաջ:

2 արարողության համար էլ Էջմիածինը հրավիրատոմսեր է ուղարկել եկեղեցու եւ անձամբ Վեհափառի մերձավորներին` ըստ էության տարանջատելով շարքային հավատացյալներին էլիտայից, որը պետք է նստած եւ առաջին շարքերից հետեւի եկեղեցական այս կարեւոր իրադարձություններին: Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500: Տեղեկացանք, որ առաջին օրվա արարողությանը, որը բացօթյա է, կմասնակցեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք տաճարի օծմանը չեն լինի, իսկ երկրորդ օրը կլինեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին