Կարևոր իրադարձություններ

Տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»

03 Հոկտեմբեր, 2024 08:03
Տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական տեղեկության համաձայն, 2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 112 հազար 233 անձ է դիմել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար: Սակայն ուշագրավ է, որ նրանցից ընդամենը 4918-ն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, ավելին՝ նրանցից 83-ը հետո իրենց դիմումները հետ են վերցրել: Նշյալ օրվա դրությամբ քաղաքացիություն է տրվել 3226 արցախցու։ Եթե հաշվի առնենք, որ վերջին թարմացված տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 359 քաղաքացի, ապա ստացվում է, որ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ընդամենը 4 տոկոսը, քաղաքացիություն է ստացել մոտ 3 տոկոսը:

Ինչի՞ մասին են խոսում այս թվերը: Հասկանալի է՝ արցախցիները մտավախություն ունեն, որ կզրկվեն տեղահանվածներին տրվող աջակցությունից։ Բայց դա ամենաերկրորդական հարցն է: Կա մեծ մտավախություն, որ քաղաքացիություն ընդունելով՝ կփակվի Արցախ վերադարձի հեռանկարը։ Իսկ արցախցիները չեն կորցրել հույսը՝ վերադառնալ Արցախ»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին