Կարևոր իրադարձություններ

Վերապատրաստման հրավեր՝ Բրիտանական խորհրդի Future English ծրագրին մասնակցելու համար

04 Հոկտեմբեր, 2024 16:08
Վերապատրաստման հրավեր՝ Բրիտանական խորհրդի Future English ծրագրին մասնակցելու համար

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է Future English («Ապագայի անգլերեն») ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումները:

Ծրագիրն անգլերենի ուսուցիչներին առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացում՝ հնարավորություն ընձեռելով ողջ գործընթացն իրականացնել նորարարական, ժամանակակից առցանց հարթակի կիրառմամբ, որը կոչվում է Ուսուցիչների առցանց համայնք:

Հարթակի կիրառմամբ նախատեսվում է անգլերենի ուսուցիչներին առաջարկել մասնագիտական զարգացման 17-շաբաթյա ծրագիր՝ երկու առանձին փուլերով.

2024 թվականի հոկտեմբեր 28-ից դեկտեմբերի 18-ը՝ 8 շաբաթ/22.5 ժամ

2024 թվականի հունվարի 20-ից մարտի 21-ը՝ 9 շաբաթ/26 ժամ

Ծրագրին մասնակցել ցանկացող ուսուցիչները կարող են գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով https://forms.office.com/e/AEtcD2PV8F մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանի հետ [email protected] էլեկտրոնային հասցեով։

 

Լրահոս

Դիտել ավելին