Կարևոր իրադարձություններ

Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի

05 Հոկտեմբեր, 2024 11:10
Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի

«Առողջ մարմնում՝ առողջ հոգի» կարգախոսով բարենորոգ ու ժամանակակից մարզադահլիճում ամեն օր արդեն մեծ մոտիվացիայով են մարզվում Ապարան համայնքում գտնվող Եղիպատրուշի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։

ՀՀ Կառավարության կողմից հատկացված 10 մլն դրամով հիմնանորոգվել է դպրոցի մարզադահլիճը և նոր գույքով կահավորվել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրված շուրջ 1 մլն դրամով։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կրթօջախը տոնեց մարզադահլիճի հանդիսավոր բացումը։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորանքի խոսքում անդրադարձավ Կառավարության դպրոցաշինական հսկայածավալ ծրագրերին և նշեց, որ դրանց շնորհիվ, կարճ ժամանակ անց ունենալու ենք դպրոցների ժամանակակից շենքային պայմաններ, նոր կրթական միջավայր։

Դպրոցաշինական ծրագրերը շարունակական են։

 

Լրահոս

Դիտել ավելին