Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է առևանգված «ԿամԱԶ»-ը

05 Հոկտեմբեր, 2024 10:35
Հայտնաբերվել է առևանգված «ԿամԱԶ»-ը

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, հայտնաբերվել է Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Կարեն Մ․-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը առևանգել են սեպտեմբերի 28-ին։

Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները 150-ից ավելի հասցեներում են եղել, մոտ 120 կմ ճանապարհներ ոստիկաններն ու քննիչները շրջել են, մոտ 30 կմ, որոնց մեծ մասը եղել են անանցանելի նրանք ոտքով են անցել, եղել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում, քանի որ կծկտուր տեղեկություն ստանալիս Էրեբունու ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերաները անմիջապես մեկնել են այդ վայրեր, սնգամ եղել են Գառնու ձորերում։

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ոստիկաններն ու քննիչները հերթական օպերատիվ տեղեկություն  են ստանում, որ հնարավոր է նշված ավտոմեքենան Գառնու ձորից ուղղություն է վերցրել Արարատի մարզի Սուրենավան կամ Գոռավան գյուղեր։ Օպերատիվ խմբերը մեկնում են նշված գյուղեր ու պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է։

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան մասամբ ձևափոխված հայտնաբերում է Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրի Արարատյան 1 հասցեում՝ թաքցրած։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին