«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է Երևան քաղաքի վարչության և ձերբակալվածներին պահելու վայրերում գործարկել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը։ Ներկայում ձերբակալված անձանց բժշկական զննությունն իրականացվում է շտապ օգնության ծառայության բժիշկների կողմից, և, հաշվի առնելով, որ այս պրակտիկան Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից գնահատվել է որպես դրական, առաջարկվում է նախատեսել, որ պիլոտավորման ծրագրի շրջանակներում ձերբակալվածներին պահելու վայրեր հրավիրված շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողները պետք է ձերբակալված անձի բժշկական զննության արդյունքում նախագծով սահմանված ձևաթղթի և ուղեցույցի հիման վրա կազմեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն։
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննության ու դրա արդյունքների ամբողջական արձանագրման մեխանիզմների փորձարկումը՝ միասնական չափանիշների հիման վրա»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: