Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ի տնօրենը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասին

15 Հոկտեմբեր, 2024 20:12
ԱԱԾ-ի տնօրենը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի միջադեպին։

«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի հետ կապված բնականաբար մեր մոտ ուսումնասիրություն է իրականացվում, բայց կասեմ, որ համացանցում ներկայացված իրավիճակը, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դիմակավորված ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա»:

Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրավապահները գործողություններ էին իրականացրել, որի ժամանակ ձերբակալել էին հաստատության Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին։

 

Լրահոս

Դիտել ավելին