Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում ընտանիքի 5 անդամներ ձմերուկից թունավորվել են

15 Հոկտեմբեր, 2024 23:12
Գեղարքունիքի մարզում ընտանիքի 5 անդամներ ձմերուկից թունավորվել են

Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «էկզոգեն թունավորում անհայտ էթալոգյայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի

Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա Ղ․-ն, 35-ամյա Սյուզաննա Չ․-ն, 13-ամյա Ռ․ Ա․-ն, 10-ամյա Մ․ Ա․-ն և 6-ամյա Ա․ Ա․-ն:

Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նշված անձինք հանդիսանում են ընտանիքի անդամներ, իսկ թունավորումը ստացել են հոկտեմբերի 12-ին ժամը 20։00-ի սահմաններում իրենց տանը ձմերուկ ուտելու հետևանքով:


 

Լրահոս

Դիտել ավելին