Կարևոր իրադարձություններ

44-օրյայի վարույթով 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան. Քյարամյան

15 Հոկտեմբեր, 2024 20:04
44-օրյայի վարույթով 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան. Քյարամյան

Հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ասել է, որ Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ վարույթի շրջանակում 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան:

Անդրադառնալով 44–օրյա պատերազմի քրեական վարույթն ընթացքին՝ Քյարամյանը նշել է.

«Սպայական կազմի վերաբերյալ վարույթները բերեցինք Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Քննությունը 7 ուղղությունով է ընթանում: Բոլոր ուղղություններով արդեն ավարտական տեսք ունենք:

Իմ տեսանկյունից՝ բոլոր ուղղություններով ունենք վերջնական արդյունքներ:  Շուրջ 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր ենք ուղարկել դատարան»:

 

Լրահոս

Դիտել ավելին