Կարևոր իրադարձություններ

Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության

30 Դեկտեմբեր, 2024 13:50
Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության

Դեկտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել է հաղորդում «Արթիկ» բժշկական կենտրոնից․ «պարանոցի կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 30-ամյա մի տղամարդ։

Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում՝ տղամարդը հոսպիտալացվել էր, և կատարվում էր շտապ վիրաբուժական միջամտություն:

Շիրակի մարզի քրեական և Արթիկի համայնքային ոստիկանության, ինչպես նաև մարզի պարեկային ծառայության համատեղ միջոցառումների շնորհիվ ստացվում է տեղեկություն, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը, գիշերվա ժամը 3-ին՝ Արթիկում։ Բար-սրճարաններից մեկի մոտ 30-ամյա տղամարդու և նրա 24-ամյա աներորդու միջև ընտանեկան հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում էլ 24-ամյա տղան իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել քրոջ ամուսնուն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամեր անց 24-ամյա երիտասարդը ներկայացել է համայնքային ոստիկանության Արթիկի բաժին, ապա՝ տեղափոխվել քննչական բաժին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին