Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը։
Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։