Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են. գլխավոր դատախազ

15 Հոկտեմբեր, 2024 22:22
Հայաստանում ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են. գլխավոր դատախազ

Ազգային ժողովում հանցավոր իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասել է, որ 2024 թվականի 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է ծանր հանցագործությունների դեպքերի գրեթե 12% նվազում։ 

«2023-ի համեմատ նման դեպքերը 437-ով (11,6%-ով) ավելի քիչ են եղել։ Միևնույն ժամանակ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 16-ով կամ 4,5%-ով։

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (հանկարծակի մահերը չհաշված) 2023 թվականին կազմել է 546 դեպք, որը 2019 թվականի համեմատ 262-ով կամ 92,2%-ով ավելի է»,-նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին