Կարևոր իրադարձություններ

Աղձքի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

15 Հոկտեմբեր, 2024 18:07
Աղձքի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-16։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հորդորում են չանհանգստանալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին