Կարևոր իրադարձություններ

Հափշտակվել են զարդեր և գումար (տեսանյութ)

15 Հոկտեմբեր, 2024 15:09
Հափշտակվել են զարդեր և գումար (տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երեք քաղաքացի գիշերվա ժամը մեկին մոտ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում ծեծի են ենթարկել համերկրացի երկու երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նրանց հանել են տնից և բռնությամբ հափշտակել արծաթե և ոսկյա շղթաներ, 100 հազար դրամ և բջջային հեռախոս:

Տեղեկությունը ստուգվեց, և նույն օրը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով 32-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին: Նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:

Իրավապահների հետագա գործողությունների շնորհիվ պարզվեց 32-ամյա տղամարդու հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը: Հոկտեմբերի 10-ին ձերբակալվեց ևս չորս օտարերկրացի: Նրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին