Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15 Հոկտեմբեր, 2024 14:17
Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Ռոզա Գևորգյանին պատկանող  հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղի)։

Մասնավորապես՝

հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, 

հանրային սննդի օբյեկտի խոհանոցի սեղանը, որն անմիջական շփման մեջ է գտնվել սննդամթերքի հետ, գտնվել է ոչ նորոգ վիճակում,

հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ առանձնացված պահման տարածքով: 

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին