Կարևոր իրադարձություններ

Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ

15 Հոկտեմբեր, 2024 10:07
Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ։

Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 419 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին