Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է (տեսանյութ)

15 Հոկտեմբեր, 2024 15:47
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է (տեսանյութ)

Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը մշտական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքը գրանցվեց ոստիկանության Տավուշի բաժնում:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, Իծաքար-Գանձաքար ճանապարհին նկատել են փայտանյութով բարձած «Ուրալ» բեռնատար: Բեռնատարի վարորդը հայտնել է, որ 14 խմ փայտանյութը Նավուրի անտառպետության տարածքից բենզասղոցով ապօրինի հատել է ինքը:

Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Տավուշի բաժնի ՁՊՎ, իսկ փայտանյութով բեռնված «Ուրալը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Բերդի քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին