ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա Անհալթ երկրամասի միջև կա հաջող համագործակցության փորձ, և նախարարությունը պատրաստակամ է նախանշել փոխգործակցության նոր հեռանկարներ:
Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է մշակութային կյանքի ակտիվացումը մարզերում և պատրաստակամ է քննարկել այս ուղղությամբ միջազգային գործընկեր կառույցների առաջարկությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային և կազմակերպական մի շարք հարցեր: