«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տարաժամկետ վճարման պայմանով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս», այժմյան Eighty Eight Hotel and Spa հյուրանոցային համալիրը ձեռք բերած իշխանությունների «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը, պարզվում է, վճարումները կատարել է ժամկետից շուտ և արդեն հասցրել է դառնալ Հայաստանում ոլորտի առաջատարներից մեկը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։
Ի մասնավորի, մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Գոլդեն Փելիսը» դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Ավելին, թերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն հուլիս-օգոստոսին, այլ նաև սեպտեմբերին գրեթե անհնար է եղել հատկապես շաբաթ-կիրակի օրերին համար ամրագրել: Գրեթե նույն վիճակն է նաև հոկտեմբերի համար»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: