ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնևում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը հարատև խաղաղության հասնելու հարցում:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և երկկողմ համագործակցության այլ հարցերի: