Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին Ստամբուլում: