Կարևոր իրադարձություններ

Մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր՝ ՀՀ-ի և Ղազախստանի միջև

15 Հոկտեմբեր, 2024 23:03
Մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր՝ ՀՀ-ի և Ղազախստանի միջև

Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանում փոխադարձության հիմունքներով կկայանան Ղազախստանի մշակույթի օրեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի պատվիրակության կազմում մասնակցել է նաև Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին