Կարևոր իրադարձություններ

Լիբանանում խոլերայի դեպք է հաստատվել. ԱՀԿ

16 Հոկտեմբեր, 2024 20:57
Լիբանանում խոլերայի դեպք է հաստատվել. ԱՀԿ

Լիբանանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը հայտարարել է, որ խոլերայի մեկ դեպք է հաստատվել Լիբանանի հյուսիսում

«Օրերս խոլերայով հիվանդանալու դեպք է հաստատվել Լիբանանի հյուսիսում, որտեղ բնակչությունը պատվաստված չէ։

Քանի որ հարյուրհազարավոր մարդիկ երկրի հարավից փախչում են հյուսիս, և նրանք որևէ կերպ պաշտպանված չեն այս հիվանդությունից, վարակի փոխանցման ռիսկը շատ մեծ է», - նշել է նա՝ հավելելով, որ կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին