Կարևոր իրադարձություններ

Էմման 10 տարի սպասելուց հետո 16 շաբաթական հղի էր, երբ իմացավ՝ կրծքագեղձի չարորակ ուռուցք ունի (տեսանյութ)

17 Հոկտեմբեր, 2024 23:17
Էմման 10 տարի սպասելուց հետո 16 շաբաթական հղի էր, երբ իմացավ՝ կրծքագեղձի չարորակ ուռուցք ունի (տեսանյութ)

Հաղթանակած ժպիտով ու կյանքին լավատեսորեն նայող Էմման է. 10 տարի սպասելուց հետո 16 շաբաթական հղի էր, երբ իմացավ` կրծքագեղձի չարորակ ուռուցք ունի: Երեխայի լույս աշխարհ գալու հաճելի սպասման ամիսները դարձել էին պայքարի չավարտվող օրեր:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, 32-ամյա Լիլիթը նոր էր հաղթահարել ձվարանի քաղցկեղը, երբ իմացավ՝ նորից ուռուցք ունի՝ հիմա էլ կրծքում:

Երկրորդ անգամ նույն ճանապարհն անցելուն և կրկնակի հաղթելուն օգնել են երեխաները:

Սա ճանապարհ է, որը միայն մի ուղղություն ունի` դեպի առաջ. ասում են մեր տեսանյութի հերոսներն ու բոլորին հորդորում` չսպասել որևէ ախտանիշի ի հայտ գալուն, ժամանակին հետազոտվել ու կանխել չարաբաստիկ հիվանդությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին