Կարևոր իրադարձություններ

ԵՄ դեսպանը և եվրոպական 14 երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր

17 Հոկտեմբեր, 2024 18:16
ԵՄ դեսպանը և եվրոպական 14 երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր

Այսօր Վանաձորում էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ։

Ինչպես հայտնել են Վանաձորի համայնքապետարանից, hանդիպմանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ։

Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել։

Ելույթ է ուեցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով գործընկերության և առաջընթացի մասին։

Պաշտոնական ելույթներից հետո ներկաներին ցուցադրվել է ավտոբուսների տոմսավավերացման համակարգը։

Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին