Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Բոլիվիայի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի խաղում հեթ-տրիկի ու երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Marca-ի փոխանցմամբ՝ խաղից հետո արգենտինացին խոսել է ազգային թիմում իր ապագայի մասին։
Գիտեմ, որ սրանք կարող են լինել իմ վերջին խաղերը։ Ցանկանում եմ հաջող ավարտել այս տարին ու քայլ առ քայլ շարժվել առաջ»,- ասել է «Ինտեր Մայամիի» հարձակվող։