ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընդդիմության փիլոնով առաջնորդը այսօր Ազգային ժողովի ամբիոնից` ՔՊ-ին ընտրած 680 հազար քաղաքացիներին անվանեց երկիրը հանձնողներ: Տեսնես ի՞նչ կպատասխանեին մեր ընտրողները այս ծանծաղամիտ պարոնին, եթե նույն ամբիոնից պատասխանեին նրան: Հարցի պատասխանը թողնում եմ ձեր երևակայությանը»: