Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի միակ թեկնածու. «Ժողովուրդ»

22 Հոկտեմբեր, 2024 08:12
ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի միակ թեկնածու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Նախկին թաղապետ Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 3-ից Ավետ Պողոսյանը ազատվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ Բայց նույնիսկ սրանից հետո Պողոսյանն առանց պաշտոնի երկար չմնաց։ Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՌՀ անդամի ընտրության հարցը, իսկ ՀՌՀ անդամի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն Ավետ Պողոսյանն է։ Ավետ Պողոսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա լրագրության ոլորտում չի ունեցել որեւէ գործունեություն։

ՀՀ Սահմանադրության հոդված 197-ը սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կազմը եւ կազմավորման կարգը։

Հոդվածի 3-րդ կետով սահմանվում է.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է: Հանձնաժողովի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»:

Թեեւ պատգամավորի պաշտոնին կարող է հավակնել յուրաքանչյուրը՝ առանց մասնագիտական խտրականության, եւ օրենքով՝ ՀՌՀ անդամի ընտրության կարգը հենց այդպես էլ սահմանված է, այնուամենայնիվ հստակ կետ կա, որին պետք է համապատասխանի ՀՌՀ անդամը, այն է՝ լինել «զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ». իսկ գաղտնիք չէ, որ Ավետ Պողոսյանը ո՛չ հեռուստատեսության հետ կապ ունի, ո՛չ ռադիոյի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին