Կարևոր իրադարձություններ

Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանեց եվրոպական ուղին. Սանդու

21 Հոկտեմբեր, 2024 23:46
Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանեց եվրոպական ուղին. Սանդու

Մոլդովայում միաժամանակ անցկացվել են նախագահական ընտրությունները և ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվեն։

Եվրաինտեգրմանը կողմ է արտահայտվել ընտրողների 50,29 տոկոսը, դեմ՝ 49,71-ը։

«Մոլդովայի ժողովուրդն արտահայտեց իր կամքը, իսկ քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանեց եվրոպական ուղին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նախագահ Մայա Սանդուն։

Ընտրություններում առաջատարը Մայա Սանդուն է՝ 42,31 տոկոս ձայնով:

Սակայն թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, ինչը նշանակում է, որ այդ երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին