Կարևոր իրադարձություններ

«Արձագանք՝ տեղահանվածների, փախստականների և միգրանտների կարիքներին» թեմայով քննարկում՝ ՄԻՊ-ում

21 Հոկտեմբեր, 2024 22:44
«Արձագանք՝ տեղահանվածների, փախստականների և միգրանտների կարիքներին» թեմայով քննարկում՝ ՄԻՊ-ում

Պանելային քննարկում 3․ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող համաժողովի առաջին օրվա պանելային վերջին՝ երրորդ քննարկումն անցկացվել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատություններիդերը ճգնաժամային իրավիճակներում. Արձագանք՝ տեղահանվածների, փախստականների և միգրանտների կարիքներին» թեմայով: 

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, որպես բանախոս հանդես են եկել Մոլդովայի Հանրապետության Օմբուդսման Չեսլավ Պանիկոն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, Եվրոպայի խորհրդի փորձագետ Սաշա Յանկովիչը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավար Աննա Կոպցյուխը։ 

Քննարկումը վարել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

 

Լրահոս

Դիտել ավելին