Կարևոր իրադարձություններ

54-ամյա գորիսցին այգում կանեփ է աճեցրել՝ թմրանյութ պատրաստելու նպատակով (տեսանյութ)

22 Հոկտեմբեր, 2024 20:27
54-ամյա գորիսցին այգում կանեփ է աճեցրել՝ թմրանյութ պատրաստելու նպատակով (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։

Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված:

Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։

Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին