Կարևոր իրադարձություններ

«Օսկարի» առաջադրվող ֆիլմերի ներազգային մրցույթները պահանջում են առավել մանրակրկիտ աշխատանք. Հայաստանի կինոյի հիմնադրամ

22 Հոկտեմբեր, 2024 20:11
«Օսկարի» առաջադրվող ֆիլմերի ներազգային մրցույթները պահանջում են առավել մանրակրկիտ աշխատանք. Հայաստանի կինոյի հիմնադրամ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայատարարություն է տարածել.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում մեծ արձագանք են ստացել Հայաստանի Կինոակադեմիայի կազմակերպած «Օսկարի» մրցանակաբաշխությանը ազգային կինոարտադրողների աշխատանքներից ընտրություն կատարելու կարգի և ներկայացնելու ձևաչափի վերաբերյալ հարցերը: Սոցիալական ցանցերում արծարծված հարցերն ու կինոգործիչների բարձրացրած խնդիրները մտահոգիչ են։

Հայաստանի Կինոակադեմիայի գործունեության նկատմամբ հանրության, ինչպես նաև կինոյի և մշակույթի գործիչների վստահության միջավայր ստեղծելու, առաջացած հարցերին պարզ և սպառիչ պարզաբանումներ տալու նպատակով անհրաժեշտ են բաց քննարկումներ։ Մենք համոզված ենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխությանը առաջադրվող ֆիլմերի ներազգային մրցույթները պահանջում են առավել երկարատև, մանրակրկիտ և հետևողական աշխատանք, ո՛չ միայն մասնագիտական, ա՛յլև հանրային դիտումների կարծիքների հիման վրա։

Հայաստանի կինոյի հիմնադրամը պատրաստ է աջակցել բաց, կառուցողական երկխոսությանը, որը կնպաստի կինոգործիչների և շահագրգիռ կազմակերպությունների ակտիվ փոխգործակցությանը, և կստեղծի կինոյի զարգացման ստեղծագործական միջավայր»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին