Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում մրցույթում Հայաստանը ներկայացրած Լուիզա Գրագատին արժանացել է Ոսկե Մեդալի (տեսանյութ)

22 Հոկտեմբեր, 2024 21:02
Ֆրանսիայում մրցույթում Հայաստանը ներկայացրած Լուիզա Գրագատին արժանացել է Ոսկե Մեդալի (տեսանյութ)

«Բուշ դյու Ռոնում տեղի է ունեցել մեծ ցուցահանդես, որին մասնակցում էին նկարիչներ տարբեր երկրներից, ես ներկայացնում էի  Հայաստանը և ոսկե մեդալի արժանանալը մեծ պատիվ ու ձեռքբերում էր առաջնահերթ որպես հայ», - «Հազարան բլբուլ» հաղորդաշարի շրջանակներում անկեղծացել է վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին։

Նկարչուհին հանդես է եկել նաև կարևոր հայտարարությամբ․

«Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կլինի հայ համայնք, հայկական եկեղեցի և անհրաժեշտություն կլինի ստեղծել կամ վերականգնել եկեղեցիական պատկերներ, անշահախնդրորեն և մեծ սիրով պատրաստ եմ տեղափոխվել ցանկացած համայնք ու վերականգնել մեր հայկական եկեղեցիները,- շեշտում է Լուիզան ու նշում, որ Ֆրանսիայում շուրջ 10 տարիների ընթացքում որպես նկարիչ օգնել է վերականգնել արդեն 6 եկեղեցի»։

Հիշեցնենք, որ նկարչուհին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Մարսել քաղաքից մեծ պատվիրակության հետ միասին՝ Փարաջանովի 100 ամյակին ընդառաջ։

 

Լրահոս

Դիտել ավելին