Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով օտարերկրացիներ են ձերբակալվել (տեսանյութ)

22 Հոկտեմբեր, 2024 21:24
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով օտարերկրացիներ են ձերբակալվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների:

Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է:

35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

`

 

Լրահոս

Դիտել ավելին