Կարևոր իրադարձություններ

Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում են

22 Հոկտեմբեր, 2024 19:17
Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում են

Տիրանայում մեկնարկած մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունում Ալբերտ Վարդանյանը հաղթել է ղրղըզ Էրլան Մանաթբեկովին, իսկ Արման Վարդանյանը՝ Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոնալդո Սանչես Ռամիրեսին։

Այդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Եզրափակիչում Ալբերտ Վարդանյանը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բաբորիկոյի հետ, իսկ Արման Վարդանյանը` մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյի հետ։
 

Լրահոս

Դիտել ավելին