Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել հանրակացարանային սենյակներում

23 Հոկտեմբեր, 2024 00:30
Հրդեհ է բռնկվել հանրակացարանային սենյակներում

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 20:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկի, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանային սենյակներում (մոտ 45 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։06-ին։ Այրվել են հանրակացարանային սենյակի հյուրասենյակը և ննջասենյակը, հարակից հանրակացարանային սենյակի խոհանոցը, լոգարանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին